802 դիտում, 2020.02.14 16:12

Ստեփանավանում վրաերթի ենթարկված կանայք մահացել են

Ստեփանավանում վրաերթի ենթարկված կանայք մահացել են

Փետրվարի 13-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել:

«Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք մահացել են: Կատարվում է քննություն։