598 դիտում, 2020.02.14 14:40

Հայաստանը ԵԱՏՄ բյուջեից ստացել է ավելի շատ գումար, քան փոխանցել է

Հայաստանը ԵԱՏՄ բյուջեից ստացել է ավելի շատ գումար, քան փոխանցել է

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության՝ մաքսատուրքերից գոյացող ընդհանուր բյուջեից 2019-ին ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, ընդհանուր բյուջեին տվել է ավելի քիչ՝ 63 մլրդ 422 մլն դրամ: Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«ԵԱՏՄ միասնական բյուջեից Հայաստանի մասնաբաժինը 1.22 տոկոս է: Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին միշտ եղել է ավելի քիչ, և մենք միասնական բյուջեից ստացել ենք ավելի շատ: 2019-ի բոլոր ամիսներին, բացառությամբ դեկտեմբերի, Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է ավելի շատ, քան տվել է»,-ասաց Ներսիսյանը:

2019-ին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 63 մլրդ 422 մլն ՀՀ դրամ: ԵԱՏՄ երկրներից ՀՀ է ուղարկվել 75 մլրդ 369 մլն դրամ։ 2018-ի կեսերից և 2019-ին Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ բյուջեին գնալով ավելանում է։ «Սա խոսում է մեր ուժեղացված վարչարարության և ԵԱՏՄ գործընկերների հանդեպ ազնիվ գործընկերային հարաբերությունների մասին»,-ասաց Ներսիսյանը:

Նա նշեց՝ Հայաստանի հավաքագրած մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից գանձված մաքսատուրքերի, բաշխվում են՝ գնալով ընդհանուր բյուջե:

կիսվել նյութով -
հավանել
442