418 դիտում, 2020.02.14 14:01

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը. ուղիղ

Դատարանը մերժեց  Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը. ուղիղ

Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիրքորոշում էին հայտնել, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրավասու չէր նախաքննել ՊՎԾ-ի հետ կապված գործը, քանի որ երկուսն էլ ներկայացնում են գործադիր իշխանությունը։ Այս հիմքով էլ միջնորդել էին դադարեցնել քրեական հետապնդումը Սանասարյանի նկատմամբ։ Դատարանը, սակայն, միջնորդությունը մերժեց՝ գտնելով, որ անկախ այն հանգամանքից, թե որ քննչական մարմինն է նախաքննել գործը, դրա օրինականության նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

 

կիսվել նյութով -