888 դիտում, 2020.02.14 13:33

Չիվա գյուղի մոտակայքում կողաշրջվել է  զինվորներ տեղափոխող ավտոմեքենան

Չիվա գյուղի մոտակայքում կողաշրջվել է  զինվորներ տեղափոխող ավտոմեքենան

Փետրվարի 13-ին Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում կողաշրջվել է  զինվորներ տեղափոխող ավտոմեքենան, որում եղել է 7 զինվոր, որոնցից  6-ը ժամկետային զինծառայողներ են։ Լուրը yerkirmedia.am-ին փոխանցեց ԳՇ ՎԿՎ տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը, մանրամասնելով, որ բոլորի վիճակը բավարար  է, ոչ մի վնասվածք չեն ստացել։ Նրանցից միայն  մեկն է  տեղափոխվել  Երևանում գտնվող Մուրացան զինվորական հոսպիտալ ամբուլատոր հետազոտության նպատակով, սակայն, ըստ Ասատրյանի, դա արվել է բացառապես ապահովության համար: 
«Մեքենային ոչինչ չի եղել, կողաշրջուման պատճառն էլ   եղանակային վատ պայմաններն են եղել »,- ասաց գնդապետը:

  

կիսվել նյութով -