1120 դիտում, 2020.02.14 13:16

Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն գրանցվել:

 

կիսվել նյութով -