612 դիտում, 2020.02.14 13:06

Ավելի քան 30 երկիր օգնություն է ուղարկել Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Ավելի քան 30 երկիր օգնություն է ուղարկել Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Արդեն ավելի քան 30 երկիր եւ միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել երկրին անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների տեսքով, ինչի համար Պեկինն անկեղծորեն շնորհակալ է: Այդ մասին փետրվարի 14-ին առցանց-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հաղորդում է «ՌԻԱ Նոոստին»:

«Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Չինաստանը հիմնականում ապավինում է իր ուժերին, մենք դրա համար ունենք և՛ վստահություն, և՛ հնարավորություններ: Միեւնույն ժամանակ մենք ողջունում եւ խորապես գնահատում ենք անկեղծ ու բարեկամական աջակցությունը միջազգային հասարակայնության եւ, հատկապես, այլ զարգացող երկրների կողմից: Փետրվարի 14-ի կեսօրի դրությամբ 33 երկրների կառավարություններ ու միջազգային չորս կազմակերպություն Չինաստանին օգնություն են ուղարկել բժշկական նշանակության ապրանքների տեսքով»,-հայտնել է դիվանագետը:

Նրանց կողմից նշված երկրների թվում են՝ Ռուսաստանը, Ալժիրը, Բելառուսը, Կամբոջան, Կանադան, ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Գանան, Հունգարիան, Ինդոնեզիան, Իրանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ղազախստանը, Մալայզիան, Նեպալը, Նոր Զելանդիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Տաջիկստանը, Թաիլանդը, Տրինադադը եւ Տոբագոն, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, ԵՄ-ն եւ ուրիշներ:

կիսվել նյութով -