576 դիտում, 2020.02.14 12:39

Զվարթնոցում դիմավորել են ԵԱ-ում չեմպիոն դարձած և մեդալներ վաստակած մարզիկներին

Զվարթնոցում դիմավորել են ԵԱ-ում չեմպիոն դարձած և մեդալներ վաստակած մարզիկներին

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն Իտալիայից ժամանել են Երևան, որտեղ մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը:

Հայաստան են ժամանել Եվրոպայի նորընծա չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), բրոնզե մեդալակիրներ Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և հավաքականի մյուս ըմբիշները:

Արթուր Ալեքսանյանը Հռոմում կմնա ևս 2օր՝ անձնական ցանկությամբ: Երևան կգա փետրվարի 15-ին:

ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ևս ներկա է գտնվել Զվարթնոց օդանավակայանում ու լուսանկարներ պատրաստել ըմբիշների ժամանումից.

Ֆոտոշարք