24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ
քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Դատարանի որոշման հիման
վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով:
Ավելի վաղ Վահագն Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Նույն քրեական գործով անցնում է նաև Երևանի քննչական վարչության նախկին
պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր
այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է
առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: