164 դիտում, 2020.02.14 12:11

Հ.Յ.Դ. Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը ողջունում է Սիրիայի Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Հ.Յ.Դ. Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը ողջունում է Սիրիայի Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Հ.Յ.Դ. Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հ.Յ.Դ. Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը ողջունում է Սիրիայի Խորհրդարանի կողմից հայերի դեմ գործադրված ցեղասպանության բանաձևի ընդունումը և շնորհավորում է սիրիահայությանն՝ այս կարևոր իրադարձության առիթով։

Հատուկ շնորհակալություն Սիրիայի իշխանությանն ու մանավանդ հյուրընկալ ժողովրդին, որ ապաստան շնորհեց հայության՝ ցեղասպանությունից ճողոպրած մնացորդներին։

Սիրիայի կողմից այս ճանաչումը և դատապարտումը կրկնակի կարևորություն ունի, որովհետև սոսկ իրողության հաստատումից այն կողմ է անցնում՝ վկայելով Թուրքիայի կողմից իր իսկ տարածքում գործադրված մեծ ոճրին Սիրիայի ժողովրդի ականատես լինելու հանգամանքը և կոչ ուղղելով պայքարելու ժխտման քաղաքականության դեմ։

Շնորհակալություն մանավանդ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնաժողովին և նրա նախագահ դոկտոր Նորա Արիսյանին, ովքեր նախաձեռնեցին այս բանաձևի գործընթացը օրենսդիր պալատում։

Այս մեծ հաղթանակի համար կրկին շնորհավորում ենք սիրիահայությանը, Սիրիայի Խորհրդարանի հայազգի պատգամավորներին և Հայ դատի բոլոր նվիրյալներին»:

կիսվել նյութով -
հավանել
442