կարևոր
2009 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-14 11:53

Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է քրեական ոստիկանություն

Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է քրեական ոստիկանություն

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն
իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:
Այս մասին Մարուքյանը նշեց փետրվարի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում:

«Երեկ ինձ հրավիրել են քրեական ոստիկանություն, ես այնտեղ համապատասխան բացատրություն եմ տվել,
հաղորդումն արձանագրվել է: Համապատասխան մարմիններն ընթացք կտան»,- ասաց Մարուքյանը:

Փետրվարի 11-ին լրագրողների հետ զրուցում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել 
գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին
 առերևույթ հնչած սպառնալիքների  հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: