510 դիտում, 2020.02.14 11:41

Անցած 1 օրում ՀՀ-ում գրանցվել է 13 ՃՏՊ․ զոհվել է 2, վիրավորվել՝ 22 մարդ

Անցած 1 օրում ՀՀ-ում գրանցվել է 13 ՃՏՊ․ զոհվել է 2, վիրավորվել՝ 22 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության` 11, յուրացման կամ վատնման՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ծեծի՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու և պոռնկությամբ զբաղվելուն հակելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: