520 դիտում, 2020.02.14 10:58

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա

Փետրվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին,

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին,

Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

կիսվել նյութով -
հավանել
442