Չինաստանում փետրվարի 14-ի տեղական ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին) Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել է 63 հազար 851, մահացու վախճան է արձանագրվել 1380 դեպքում, հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 5,09 հազարով, մահացու դեպքերինը՝ 121-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 116 մարդ:
Ներկայում երկրի հիվանդանոցներում բուժընթաց է անցնում 55,7 հազար մարդ: 10,2 հազար հիվանդների վիճակը գնահատվում է՝ ծանր:
Միեւնույն ժամանակ, ավելի քան 6,7 հազար մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից: «Վանյի» լրատվական պորտալի տվյալներով՝ Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 505-ի, նրանցից երկուսը մահացել են: Հիվանդացածներն առավել մեծ թիվ են կազմում Ճապոնիայում (251), այնուհետեւ՝ Սինգապուրում (58) եւ Թաիլանդում (33):