Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը դատապարտել է Պաշտոնական Անկարան: Արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն այս որոշումը սիրիական ռեժիմի բնույթը ներկայացնող ցայտուն օրինակ է համարել: Նա սիրիական իշխանություններին մեղադրել է տարիներ շարունակ սեփական ժողովրդին կեղեքելու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու, քիմիական զենք կիրառելու մեջ, շեշտելով՝ այս որոշումն ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: