996 դիտում, 2020.02.14 09:43

Հրդեհ՝ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հրդեհ՝ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Փետրվարի 13-ին, ժամը 20:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Խորենացու փողոցի թիվ 29/3 հասցեում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մանուկ Ղ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկի հատվածն ամբողջությամբ: