20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով վնասվել էին ճանապարհի կողնակը և ծածկի մի հատվածը: Ճանապարհը ժամանակավորապես փակվել էր, որպեսզի կապալառու կազմակերպությունը կարողանար կատարել մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքները։ Այս պահին ճանապարհահատվածը մաքրված է և երկկողմանի երթևեկելի։ Տեղեկությունը փոխանցում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը: