708 դիտում, 2020.02.13 22:04

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը և կողաշրջվել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը և կողաշրջվել

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Թալին քաղաքի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել հարակից ձորակը (մոտ 3 մետր)  և կողաշրջվել. տուժածներ չկան:

կիսվել նյութով -
հավանել
442