20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Վթար՝ Թումանյան-Վանաձոր ճանապարհին, Սատանի շրջադարձից քիչ ներքև` Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի վրա։ Քաղաքի ջրամատակարարումը դադարեցված է։ Տեսանյութը՝ Tigran Sofyan-ի ֆեյսբուքյան էջից:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կմ վրա ջրագծի վթարի պատճառով ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։
«Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար: Վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։