կարևոր
1215 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-13 19:15

Հայաստանում Սիրիայի դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, անդրադառնալով Սիրիայի խորհրդարանի հատուկ բանաձեւի ընդունմանը, որով ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, նշել է, որ Սիրիան միշտ է հիշատակել հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերի զոհերի հիշատակը:

«Այս հարցը վաղուց է ուսումնասիրվել եւ Սիրիայի կառավարությունն ամենայն հարգանքով է վերաբերվել այն սիրիացիներին, ովքեր հայկական արմատներ ունեն: Նրանք միշտ եղել են սիրիական հասարակության անքակտելի մասը: «Հայոց ջարդերը միշտ հիշատակվել են Սիրիայում՝ այն միջոցառումների միջոցով, որոնք տեղի են ունեցել հայա-բնակ շրջաններում»,- նշել է դեսպանը: