կարևոր
2146 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-13 18:28

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Պայմանագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի որդեգրած քաղաքականությանը, որն ուղղված է հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն երկու երկրների միջև գործող ավիաընկերությունների համար: Պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները: Ներառված է նաև թռիչքային անվտանգության ապահովումը»,- ասաց Ռևազյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ պայմանագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև պատշաճ և լիարժեք կարգավորմանը, որը հիմք կարող է հանդիսանալ կանոնավոր չվերթների իրականացման համար: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 106 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: