05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Արցախի պաշտպանության բանակի բանակային ուսումնական կենտրոնում հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խաչիկ Գրիգորյանին, Սպարտակ Ավետիսյանին և Դավիթ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: