կարևոր
1799 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-13 16:38

Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

 «Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է՝ հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն են  իրականացրել Արմավիրի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։

Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Այս համատեքստում քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։