1460 դիտում, 2020.02.13 16:07

Անջեյ Կասպրշիկը հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիեւի հետ

Անջեյ Կասպրշիկը հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիեւի հետ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գանջալիեւի հետ: Այս մասին տեղեկացնող գրառումը հրապարակվել է Թուրալ Գանջալիեւի թվիթերյան էջում, սակայ ն ավելի ուշ գրառումը հեռացվել է։ 

Այդ համայնքի ղեկավարի ավագ խորհրդական Սամիր Ահադողլու Մամադովը պնդում է, թե Կասպրչիկը շնորհավորել է նրան Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ դառնալու կապակցությամբ: