1018 դիտում, 2020.02.13 15:43

Վարվում եմ այնպես, ինչին արժանի է արագաչափը մեր սովի մատնված երկրում

Վարվում եմ այնպես, ինչին արժանի է արագաչափը մեր սովի մատնված երկրում

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութեր, որտեղ երեւում է , թե ինչպես են որոշ քաղաքացիներ փակում Ճանապարհային ոստիկանության կողմից օգտագործվող արագաչափերը, մեկնաբանելով, որ «վարվում են այնպես, ինչին արժանի է արագաչափը  սովի մատնված երկրում»:  Ի դեպ Աղեկյանն իր մասնակցությամբ տեսանյութում հայտարարում է, որ առաջիկա երկու օրերին փակելու են հանրապետության բոլոր արագաչափերը: