կարևոր
1227 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-13 14:52

Կորոնավիրուսով ախտահարումն ամենից հաճախ տեղի Է ունենում օդակաթիլային ճանապարհով. ՉԺՀ-ի իշխանություն

Կորոնավիրուսով ախտահարումն ամենից հաճախ տեղի Է ունենում օդակաթիլային ճանապարհով. ՉԺՀ-ի իշխանություն

Կորոնավիրուսով ախտահարման առավել մեծ թվով դեպքերը տեղի են ունենում օդակաթիլային ճանապարհով: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը:
«Վիրուսի առանձնացումը հիվանդների կղանքից չի նշանակում վարակի տարածման հիմնական ուղու փոփոխում: Այն առաջվա պես ամենից հաճախ տարածվում է շնչուղների կամ անմիջական շփման միջոցով»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Նա այդպես է մեկնաբանել Գուանչժոուի Բժշկական համալսարանի հրապարակումն այն մասին, թե հիվանդների կենսագործունեության արգասիքները կարող են իրենց մեջ կորոնավիրուս պարունակել, ինչը հանգեցնում է այն բանին, որ բնակելի շենքերի եւ հիվանդանոցների կոյուղին եւ օդափոխությունը կարող են պոտենցիալ կերպով վտանգավոր լինել առողջ մարդկանց համար:
«Աղեստամոքսային տրակտի ճանապարհով, ինչպես նաեւ կղանքի-բերանի միջոցով հիվանդության տարածման դերն ու ազդեցությունը դեռ պետք Է հետազոտել եւ ուսումնասիրել»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: