կարևոր
2152 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-13 12:44

Չինաստանում հայտնել են կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճի մասին

Չինաստանում հայտնել են կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճի մասին

Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի կտրուկ աճ Է արձանագրվել: Վարակված մարդկանց թիվը մեկ օրում ավելացել Է ավելի քան 15 հազարով եւ հասել 59,8 հազարի:

Իշխանություններն այդ փաստը բացատրում են ախտորոշման նոր մեթոդի կիրառմամբ, որը թույլ Է տալիս ավելի արագ եւ ավելի ստույգ հայտնաբերել վարակվածներին:
Չինաստանում COVID-19 հիվանդությունից մահացածների թիվը կազմել Է 1368, բուժվել Է 5 963 պացիենտ: Թարմացված տվյալների համաձայն, նոր կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը երկրում կազմում Է 2,28 տոկոս: