կարևոր
1057 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-13 11:56

Կառավարությունը գումար տրամադրեց ԱԺ ընտրություններում 3 տոկոսի շեմն անցածներին. ՀՀԿ-ն ևս կստանա

ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցություններին ու դաշինքներին:

Այս մասին կառավարության որոշումն ընդունվեց փետրվարի 13-ի գործադիրի նիստում: Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագծով առաջարկվում է հաստատել Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար 2020թ. բյուջեով հատկացված միջոցների ցուցանիշի բաշխումը»,- ասաց Ջանջուղազյանը:

Կառավարությունն այս հատկացումը անում է՝ ապահովելով ՀՀ բյուջեում նախատեսված «Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրի կատարումը: Այդ նպատակի համար կառավարությունը կհատկացնի 103 միլիոն 725 հազար դրամ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը կստանա՝ 5 միլիոն 208 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 9 միլիոն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքը՝ 78 միլիոն 6 հազար, ՀՅԴ-ն՝ 4 միլիոն 303 հազար, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն 056 հազար: