858 դիտում, 2020.02.13 10:32

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: Փետրվարի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մի շարք օրինագծեր՝ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, , «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին  օրենքների նախագծերը, Տեղական ինքնակառավարման մասին օրենքում  լրացում կատարելու մասին և ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ:

Պատգամավորները կքննարկեն նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, Նյութական պահուստի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և մի շարք այլ օրինագծեր:

Video Player