կարևոր
17803 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-12 23:57

Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ) 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նա 7։1 հաշվով հաղթեց իտալացի Նիկոլոզ Կախելաշվիլին։  28-ամյա մարզիկը Եվրոպայի առաջնություններում չեմպիոն է դարձել նաև 2012, 2013, 2014 եւ 2018թթ։

Ալեքսանյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից: Այնտեղ առավելության էր հասել թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ (5-1): Քառորդ եզրափակչում պարտության էր մատնել բուլղարացի Կիրիլ Միլովին (9-0): Եզրափակչի ուղեգրի համար պայքարում հաղթել էր ֆինն Էլիաս Կուսմանենին (8-1):

Գյումրեցի մարզիկը Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին: