կարևոր
917 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 23:55

Հնարավոր է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հնարավոր է թույլ ձյուն: Գիշերը կդիտվի -5, ցերեկը՝ +2, երեկոյան՝ +3աստիճան ջերմություն։