Հռոմում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլյանյանը մեր հավաքածուն հարստացրեց բրոնզե մեդալով։
67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող մարզիկը 7։5 հաշվով սկզբունքային հաղթանակ տոնեց հունգարացի Կրիժտիան Իստվանի նկատմամբ։
Առջեւում ոսկե մեդալի համար նոր պայքար է։ Այս անգամ մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի առաջնություններում իր 5-րդ ոսկու համար։ Մինչ այդ առաջին ոսկին նվաճեց Հայաստանի ընտրանու անդամ Գևորգ Ղարիբյանը, ով դժվարին հաղթանակ տոնեց թուր մարզիկի նկատմամբ։