կարևոր
934 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 21:52

ՀՀ տարածքում ամբողջ գիշեր որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն. ԱԻՆ (տեսանյութ)

ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ամբողջ գիշեր որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն: Ըստ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց։

Հիշեցնենք, որ ողջ օրվա ընթացքում փակ են եղել Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։