5474 դիտում, 2020.02.12 21:35

Գեւորգ Ղարիբյանը, թուրքին հաղթելով, դարձավ Եվրոպայի չեմպիոն

Գեւորգ Ղարիբյանը, թուրքին հաղթելով, դարձավ Եվրոպայի չեմպիոն

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին ոսկին։ Քիչ առաջ 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեւորգ Ղարիբյանը հաղթանակ տոնեց Թուրքիան ներկայացնող Քերեմ Քամալի նկատմամբ եւ դարձավ հին մայրցամաքի չեմպիոն։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովի նկատմամբ: Գոտեմարտի վերջում Մուրադ Բազարովը զայրույթից ձեռքով միտումնավոր հարված հասցրեց հայ ըմբիշի գլխին: Գորգի մրցավարը կանգնեցրեց գոտեմարտը և ադրբեջանցու ոչ սպոտային պահվածքի համար երկու միավոր ավելացրեց Ղարիբյանի հաշվին: Կիսաեզրափակիչում Ղարիբյանի մրցակիցը Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայջիսաուն էր, որին մեր մարզիկը հաղթել էր նույն 8։0 հաշվով։

Այսօր սպասվում է նաեւ Արթուր Ալեքսանյանի վճռական մենամարտը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար։ Իսկ բրոնզի համար 67 կգ քաշային կարգում մրցելու է Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը։

կիսվել նյութով -
հավանել
442