872 դիտում, 2020.02.12 21:30

«Լույս» կրթական հիմնադրամը հերքում է․ գործունեությունը չեն դադարեցրել

«Լույս» կրթական հիմնադրամը հերքում է․ գործունեությունը չեն դադարեցրել
Տարածված լուրերը, թե «Լույս» կրթական հիմնադրամը դադարեցրել է գործունեությունը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը, նշելով, որ այն պարզապես փոխել է իր ուղղությունը՝ կրթական ծրագրից անցում կատարելով դեպի գործելը եւ համա-ստեղծելը: Սակայն, բոլոր այն ուսանողներն, ովքեր հիմնադրամի միջոցով ընդունվել են աշխարհի լավագույն համալսարաններ անցնող տարիներին, շարունակում են ստանալ կրթաթոշակներ: 2008 թվականից մինչ այսօր ֆինանսավորումների համար ծախսվել է ավելի քան 11 մլրդ դրամ:
կիսվել նյութով -