1078 դիտում, 2020.02.12 18:33

Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ նախագահին՝ հանրաքվեի ընթացքը ուղիղ հեռարձակելու առաջարկով

Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ նախագահին՝ հանրաքվեի ընթացքը ուղիղ հեռարձակելու առաջարկով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։

«Քիչ առաջ դիմել եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով»,- նշված է գրառման մեջ։

կիսվել նյութով -