կարևոր
2791 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 18:17

Թորոսյանը սուր շնչառական վարակների ակտիվացմանը զուգընթաց դասապրոցեսը դադարեցնելու կարիք չի տեսնում

Թորոսյանը սուր շնչառական վարակների ակտիվացմանը զուգընթաց դասապրոցեսը դադարեցնելու կարիք չի տեսնում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, չնայած հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացմանը, դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու կարիք չի տեսնում: Այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանի հարցին: «Եղանակային պայմաններով, ինչպես նաև սեզոնով պայմանավորված, երբ սուր շնչառական վարակներն ակտիվանում են, ինչպես ամեն ձմեռ, այս ձմեռ նույնպես ունենք մի փոքր լարվածություն, և դրան ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվում: Լայն հանրային իրազեկում ենք անում, որպեսզի խուճապի առիթ չլինի, կոչ ենք անում նաև դասերը բոյկոտելու կոչեր չհնչեցնել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ամեն օր որոշում ենք կայացնում՝ կա կարիք դասերը դադարեցնելու, թե չկա: Այս պահին նման կարիք չկա»,- ասաց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ հիվանդացության ցուցանիշը նվազում է, իսկ դպրոցներում մեծ թվով բացակայությունները կանխարգելիչ բնույթ են կրում, այսինքն՝ բացակայող երեխաները հիվանդ չեն, բայց դպրոց չեն գնում, որպեսզի չհիվանդանան: