կարևոր
1595 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 17:52

Երկրաշարժ Ճապոնիայում

Երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, շինությունները սկսել են ճոճվել, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Ըստ Ճապոնիայի կենտրոնական օդերևութաբանական վարչության՝  երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, օջախը` 80 կմ խորության վրա:

Ցունամիի վտանգ չկա, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Ճապոնական 7 բալանի համակարգով՝ ցնցումների ուժգնությունը հասել է 4 բալի:

 

 

Աղբյուրը՝  tert.am