կարևոր
767 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 17:30

Մոնղոլիայում արգելել են Ամանորի տոնակատարությունը կորոնավիրուսի պատճառով

Մոնղոլիայում արգելել են Ամանորի տոնակատարությունը կորոնավիրուսի պատճառով

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել Է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հայտնել Է Մոնցամե գործակալությունը:

«Հաշվի առնելով COVID-19 վիրուսի ծավալվող բռնկումն աշխարհի շատ երկրներում եւ հարեւան Չինաստանում՝ սույն հրամանագիրը կառավարությանը կարգադրում Է ձեռնարկել Ցագան Սար ազգային տոնի տոնակատարության չեղարկման միջոցներ»,- ասված Է նախագահի հրամանագրում:

Միջոցների թվում նշված են բոլոր ամանորյա տոնավաճառների անհապաղ փակումը, հեռուստա- եւ ռադիոեթերից շնորհավորական եւ գովազդային տեսահոլովակների հեռացումը, որոնք կապված են տոնի հետ, որն այս տարի սկսվում Է փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: