կարևոր
766 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 17:27

Արցախում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ անհետաձգելի քննչական միջոցառումներ են ձեռնարկվել

Արցախում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ անհետաձգելի քննչական միջոցառումներ են ձեռնարկվել

Արցախում երկու զինծառայողների մահվան դեպքերը պարզելու համար անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը:

«Արդյունքների մասին կարճ ժամանակում կտեղեկացնենք»,- նշեց նա:

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Նույն օրը, ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: