կարևոր
833 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 17:18

112-ամյա ճապոնացին պաշտոնապես ճանաչվել Է Երկրի ամենատարեց տղամարդը

112-ամյա ճապոնացին պաշտոնապես ճանաչվել Է Երկրի ամենատարեց տղամարդը

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն փետրվարի 12-ին պաշտոնապես Երկրի ամենատարեց տղամարդն Է ճանաչվել Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով: Այդ մասին հայտնել Է «Կիոդո» գործակալությունը:  Նշվում Է, որ համապատասխան հավաստագիրը 1907 թվականի մարտի 5-ին ծնված Վատանաբեին հանձնել են կազմակերպության ներկայացուցիչները:

Մոլորակի ամենատարեց տղամարդու տիտղոսի նախկին տերը նույնպես Ճապոնիայի բնակիչ Էր: Իսկ Ճապոնիայի ամենատարեց կինը՝ Ֆուկուոկա պրեֆեկտուրայի՝ Կանե Տանակա անունով 116-ամյա բնակչուհին, նույնպես մոլորակի ամենածեր մարդու տիտղոսն Է կրում Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով:

Անցյալ տարի 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը Ճապոնիայում առաջին անգամ գերազանցել Է 70 հազարի նշագիծը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: