886 դիտում, 2020.02.12 16:24

Բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի արխիվը Բեյրութից Հայաստան է տեղափոխվել

Բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի արխիվը Բեյրութից Հայաստան է տեղափոխվել

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության միջոցով Բեյրութից Հայաստան է տեղափոխվել արեւմտահայ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի արխիվը: Բանաստեղծի զարմուհին ուղարկել է փաստաթղթեր, ձեռագիր նամակներ, քերթվածներ, օրագրություն, արձակ ստեղծագործություններ եւ նկարների հավաքածու՝ հանձնելով Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին: Կարմիր պիտակով էլ առանձնացված էջերն էլ անտիպ են: Մաթեոս Զարիֆյանի ազգականները բանաստեղծի հետ կապված նյութերը դասավորել են ու ցուցակագրել, ինչը կհեշտացնի արխիվի մշակումն ու ֆոնդի ստեղծումը:

կիսվել նյութով -