կարևոր
1238 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 15:56

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ Գրիգորյանին հիվանդասենյակ են տեղափոխել՝ վերակենդանացման սարքավորումներով։

«Այսինքն՝ սենյակը հարմարեցվել է որպես վերակենդանացման բաժին »,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ սենյակը մեծացրել են, քանի որ Գրիգորյանի համար նեղվածք էր. «Աստված տվել, չի խնայել։ Թոռնիկները շատ են»։

Բացի այդ՝ Բաղդասարյանը նշեց, որ Գրիգորյանն ունի նաև շնչառական խնդիրներ։

Հարցին, թե բժիշկներն ինչպես են գնահատում այս պահին Գրիգորյանի առողջական վիճակը, Բաղդասարյանն ասաց, որ տևական շրջան է, ինչ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Աղբյուր` Փաստինֆո