կարևոր
888 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 15:47

ԲՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարկելու համար

ԲՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարկելու համար

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարելու համար ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի»։ Հայտարարությունն արել է  ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Մեր գործելաոճին համապատասխան որոշել ենք քաղխորհրդի նիստ հրավիրել, որտեղ խնդրի վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն կունենան ոչ միայն մեր խմբակցության գործիչներն, այլև կուսակցության անդամները նաև տարածքային կառույցներից, պետք է բոլորի լսել, նոր կկայացվի որոշում», - ասել է Պետրոսյանը, նկատելով , որ ունի իր անձնական կարծիքն ու շարունակում է պնդել, որ դեմ է հանրաքվեին: Հարցին, եթե Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու գործընթացը հակաիրավական է, ապա ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում ԼՀԿ-ին ու դիմում ՍԴ վիճարկելու որոշումը՝ Պետրոսյանն ասել է.  «Մենք որևէ մեկին միանալու խնդիր չունենք: Այդպիսի հստակ արտահայտված, պաշտոնական արտահայտություն ստացած առաջարկ ԼՀԿ-ից չեմ տեսել»: Անդրադառնալով «ոչ»-ի շտաբի ձևավորմանը չմիանալուն՝ Պետրոսյանն ասաց. ««Ոչ»- ի շտաբ չձևավորելը չի նշանակում, որ մենք «այո» ենք ասում»:

Պետրոսյանը հերքել է լուրերն այն մասին, որ ԲՀԿ-ն իշխանությունների հետ համաձայնության է եկել հանրաքվեի մասով, իսկ հարցը քննարկելու նպատակով ԲՀԿ առաջնորդը հանդիպել է Փաշինյանի հետ։ Նա նաև  հիշեցրել է․ Գագիկ Ծառուկյանն անձամբ է անդրադարձել  այդ հարցին։

«Սրանից ավելի ի՞նչ պետք է անի, հո Ծառուկյանը հետը վիդեոկամերա չպիտի ման տա, ասի՝ «նայեք, էս ժամին ստեղ եմ եղել, էն պահին՝ ընդեղ»», - ավելացրել է նա: 

 

Աղբյուրը՝  aysor.am