902 դիտում, 2020.02.12 15:43

Մայոր Դանիելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Մայոր Դանիելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել աշխատակազմի ղեկավարի նորոնշանակ տեղակալ Մայոր Անդրանիկի Դանիելյանին:

Մայոր Դանիելյանը այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախագահի փետրվարի 10-ի կարգադրությամբ: Նա եղել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, իսկ հետո Վերաքննիչ (2017թ-ից՝ Հաշվեքննիչ) պալատի խորհրդի անդամ:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի նպատակային և արդյունավետ:

կիսվել նյութով -