կարևոր
1765 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-12 13:57

Կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում կրկին մոտ 100-ով ավելացել է

Կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում կրկին մոտ 100-ով ավելացել է

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում կրկին մոտ 100-ով ավելացել է՝ անցնելով 1100-ի սահմանը: Վարակվածների թիվն ավելացել է մոտ 2 հազարով: Չինացի մասնագետները պնդում են, որ վարակվածության նոր դեպքերի թիվը, այսպիսով, նվազում է:

Ամբողջ աշխարհում գրիպանման մահացու վիրուսով վարակվել է ավելի քան 45 հազար մարդ, ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում: Բուժվել է մոտ 5 հազարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հորդորել է պետություններին միասին աշխատել՝ ընդգծելով, որ վարակն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում աշխարհի համար, քան ահաբեկչական ցանկացած գործողություն: