Ձնաբքի եւ անբավարար տեսանելիության պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Շորժա եւ Սեւանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես նաեւ Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը:
Ուժեղ բքի պատճառով տասնյակ տրանսպորտային միջոցներ չէին կարողանում տեղաշարժվել ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաեւ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Գորիսի տարածքում ընկած հատվածում: Արտակարգ վիճակը ստեղծվել էր դեռ նախօրեին: Քաղաքացիները գնում էին՝ մասնակցելու զինվորական երդմնակալության արարողությանը, սակայն Գորիս այդպես էլ չէին հասել եւ ամբողջ գիշեր մնացել էին արգելափակված: