կարևոր
1953 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-12 10:53

Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը. oրակարգում 20 հարց է (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական քառօրյա նիստերը. Օրակարգում ընդգրկված է 20 հարց:

Դրանց թվում են հետեւյալ հարցերը.

- «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,

- «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին,

- «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

- Նյութական պահուստի մասին,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին եւ այլ հարցեր: