կարևոր
1062 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 10:29

Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր Հովհաննես Մանուկյանի, հենց նոր կայացրած որոշմամբ մերժեց քննիչի միջնորդությունը՝ այս օրերին բազմիցս հրապարակված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խաշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Գոռ Միքայելյանը։

Վերջինս հայտնել  է, որ  կալանավորումը մերժելու դատարանի որոշումը տանում եմ ՁՊՎ՝ ձերբակալվածին արգելանքից ազատելու համար։

Հիշեցնենք, որ  կառավարության փետրվարի 6-ի նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ, ինչից հետո միայն՝ որոշ ժամանակ  անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց։