կարևոր
856 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-12 10:25

Բաղդադում երկրորդ անգամ ձյուն է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում

Բաղդադում երկրորդ անգամ ձյուն է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում

Իրաքի մայրաքաղաքում երկրորդ անգամ ձյուն է տեղացել վերջին 100 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնում են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները: Վերջին մեկ դարում նման եղանակային երեւույթ Բաղդադում դիտվել է միայն 2008 թվականին:

Նշվում Է, որ Իրաքի հյուսիսում ձնատեղումը հազվադեպ երեւույթ չէ, հատկապես լեռնային տեղանքում, բայց Բաղդադում նման տեղումները խիստ հազվադեպ բան են: Տեղի բնակիչներն ակտիվորեն լուսանկարում են ձյունը եւ պատկերները զետեղում սոցցանցերում:

Դրանցում երեւում է, որ ավտոմեքնաները, արմավենիները, ճանապարհները ծածկված են ձյան ոչ հաստ շերտով: Փետրվարին Բաղդադում օրական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմում է մոտավորապես 16 աստիճան: Սակայն այժմ Իրաքի մայրաքաղաքում միայն պլյուս երեք աստիճան է:

 

<iframe title="USATODAY-Embed Player" width="540" height="350" frameborder="0" scrolling="no" allowfullscreen="true" marginheight="0" marginwidth="0" src="https://uw-media.usatoday.com/embed/video/637555000?placement=snow-embed"></iframe>