կարևոր
2390 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-12 09:32

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավելի բեռնատար ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 09:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավելի բեռնատար ավտոմեքենա: